Շտապ օգնություն

Ի ուրախություն մեզ

ազգաբնակչությունը հնարավորություն ստացավ սպասարկվել շտապ օգնության նոր ավտոմեքենաներով: Հնարավորություն ընձեռնվեց ավելացնել գործող բրիգադների քանակը, որը կբարձրացնի ծառայության որակն ու օպերատիվությունը:

Վիճակագրությունը փաստում է, որ պատահարների  90 տոկոս դեպքերում հնարավոր կլիներ փրկել տուժածի կյանքը, եթե հենց տեղում առաջին իսկ րոպեներին առաջին օգնությունը ճիշտ ցուցաբերվեր: Դրա համար անհրաժեշտ է իմանալ որոշակի  կանոններ։  Պետք է նաև հիշել, որ մինչև բժշկական օգնության հասնելը ոչ ճիշտ առաջին օգնությունը կարող է ավելի բարդացնել տուժածի վիճակը կամ նույնիսկ նրա մահվան պատճառ հանդիսանալ։ Այդ իսկ պատճառով արտակարգ պատահարների դեպքում առաջին գործողությունը, որ պետք է կատարել՝ իրազեկել շտապ բժշկական օգնությանը կամ   փրկարարական ծառայությանը։

Շատ կարևոր է, որ ցանկացած անձ տեղեկացված լինի, թե մինչև բժշկական մասնագիտական օգնությունը այս կամ այն դեպքում ինչպիսի առաջին օգնություն պետք է ցուցաբերել տուժածին։

Բոլոր պարագաներում անհրաժեշտ է հետևել մի քանի կանոնների.

  • Աշխատեք ինքներդ վտանգի չենթարկվել,
  • Այնպես արեք, որ տուժածին այլևս ոչինչ չսպառնա։ Այդ նպատակով նրան  հեռացրեք վտանգի աղբյուրից,
  • Կատարեք միայն ամենաանհրաժեշտ առաջին օգնության քայլեր, քանզի բժշկական ճիշտ օգնություն կարող է ցուցաբերել միայն մասնագետը։